Բաժիններ՝

Իբրահիմովիչը չի լինի «Մանչեսթեր Յունայթեդում», Մոուրինիոն մտադիր է հրավիրել Իկարդիին կամ Օբամեյանգին

«Մանչեսթեր Յունայթեդը» կորցրել է հետաքրքրությունը «ՊՍԺ»-ի նախկին ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչի նկատմամբ:

Ինչպես հաղորդում է The Times-ը, 34-ամյա շվեդի գործակալ Մինո Ռայոլայի հետ բանակցություններից հետո «Կարմիր սատանաների» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն որոշել է կենտրոնանալ ավելի երիտասարդ հարձակվողի՝ Մաուրո Իկարդիի («Ինտեր») կամ Պիեր-Էմերիկ Օբամեյանգի («Բորուսիա» Դ) ձեռքբերման վրա:

Իբրահիմովիչը, ամենայն հավանականությամբ, կշարունակի կարիերան Չինաստանում, MLS-ում կամ Քաթարում:

Տրանսֆերային պատուհանի ժամանակ Մոուրինիոն պլանավորում է գնել 3 աստղային ֆուտբոլիստների. կենտրոնական պաշտպանի, կենտրոնական կիսապաշտպանի (Պոլ Պոգբա) և հարձակվողի:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս