Քրքումն ու կոկոսի յուղը կսպիտակեցնեն ձեր ատամները
Սպիտակ ատամներ ունենալը շատերի համար երազանք է: Միշտ էլ գեղեցիկ և գայթակղիչ է, երբ բացի գեղեցիկ ժպիտ ունենալուց՝ փայլում են նաև ատամները:
Հաճախ ատամի մածուկները ցանկալի արդյունք չեն ապահովում, և ստիպված դիմում ենք ատամնաբույժներին:
Healthyfoodstar կայքն առաջարկում է ատամները սպիտակեցնելու բնական բաղադրատոմս, որը կստիպի մոռանալ ատամնաբույժների մասին:
Բաղադրություն
- 1 թ/գ քրքումի փոշի
- 1 ճ/գ կոկոսի յուղ
- Մի փոքր անանուխի յուղ
Բոլոր բաղադրիչները խառնեք փոքր տարայի մեջ: Խառնուրդը քսեք ատամներին և խոզանակով տրորեք:
Մի անհանգստացեք դեղին գույնի համար, դա ընդամենը քրքումի գույնն է:
Երբ ավարտեք ատամների մաքրումը, կապշեք ստացված արդյունքից:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը