Իսլամական աշխարհը միշտ հուսալի դաշնակից կգտնի՝ ի դեմս Ռուսաստանի. Պուտին
Իսլամական աշխարհը կարող է վստահ լինել, որ ի դեմս Ռուսաստանի հուսալի դաշնակցի կգտնի, որը պատրաստ է օգնել լուծել կենսական խնդիրները: Այդ մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, ասվում է «Ռուսաստան-իսլամական աշխարհ» ռազմավարական տեսլականի խմբի մասնակիցներին ուղղված ՌԴ նախագահ Վլադիﬕր Պուտինի ուղերձում:
«Մեր հանդիպման օրակարգն արծարծում է կարևոր հարցեր, որոնցից շատերն ուղղակիորեն կապված են իրադարձությունների հետ, որոնք ներկայում տեղի են ունենում մի շարք մուսուլմանական երկրներում ու առանց չափազանցնելու, հարուցում են գլոբալ արձագանք»,- ասվում է Պուտինի ուղերձում, որն ընթերցվել է Կազանում ընթացող նիստում:
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի մասնակցությամբ հզոր հարված է հասցվել ահաբեկչությանը, այնուամենայնիվ, ահաբեկիչները ու նրանց համախոհները նախկինի պես փորձում են ապակայունացնել իրավիճակը՝ փորձելով հնարավոր ամեն ուժերով խաթարել խաղաղ կարգավորման միջազգային ջանքերը:
«Կցանկանայի հավաստել, որ ի դեմս Ռուսաստանի իսլամական աշխարհը ﬕշտ կգտնի հուսալի դաշնակցի՝ պատրաստ աջակցություն ցուցաբերել կենսական խնդիրների լուծմանը: Մենք աջակցում ենք մուսուլմանական երկրների ակտիվ դիրքորոշմանը ﬕջազգային հարաբերություններում արդարության, օրենքի գերակայության սկզբունքների ամրապնդման գործում»,- նշել է ՌԴ նախագահը: