Բաժիններ՝

Ճապոնիայում մեկնարկել է «Մեծ յոթնյակի» գագաթաժողովը

«Մեծ յոթնյակի» (G7) երկրները սկսել են իրենց ամենամյա հանդիպումը, որն այս անգամ անցկացվում է Ճապոնիայի Միե պրոֆեկտուրայի Իսե-Սիմա շրջանում՝ Տոկիոյից մոտ 300 կիլոմետր հեռավորության վրա, հայտնում է RIA Novosti-ն:

Գագաթաժողովին, որը նախագահում է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, մասնակցում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին և Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն:

Ենթադրվում է, որ Ճապոնիա կժամանեն նաև Եվրոպական խորհրդի ղեկավարներ Դոնալդ Տուսկն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:

Ինչպես հայտարարել է Աբեն գագաթաժողովի նախօրեին, քննարկման հիմնական թեման կդանան համաշխարհային տնտեսության խնդիրներն ու ջանքերը:

Հատկապես մեծ ուշադրություն է դարձվելոը Հարավչինական և Արևելաչինական ծովերում Չինաստանի ակտիվության հակազդմանը: Մինչ գագաթաժողովը Չինաստանը հայտարարել էր, որ G7-ի մասնակիցները չպետք է քննարկման դնեն վեճերը, այդ թվում՝ տարածքային, այլ հարկ է, որ իրենց ուշադրությունը կենտրոնացնեն տնտեսական խնդիրների վրա:

Ինչպես գրում է ճապոնական մամուլը, օֆշորային գոտիների մասին Պանամական թղթերի հրապարակման հետ կապված սկանդալը նույնպես քննարկվելու է G7-ի շրջանակում՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի թեմա: Սպասվում է, որ երկրների ղեկավարները հարցեր կբարձրացնեն նաև ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ:

Գագաթաժողովի շրջանակում անդրադարձ է կատարվելու նաև Սիրիային, Հյուսիսային Կորեայի միջուկային ու հրթիռային ծրագրերին, փախստականների տեղաբաշխման խնդիրներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս