Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ
Հանրապետության տարածքում`
Մայիսի 27-31-ը` առավելապես կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 29-30-ը կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում`
Մայիսի 27-31-ը` առավելապես կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ:
Երևանի մայիսի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 31.90C (2007 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 5.70C (1969 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 19.30C