Բաժիններ՝

«Մեր աշխատողներն էլ օրը ցերեկով լույսերը չեն վառում». Արտեմ Ասատրյան

«Մեքենաների մասով նշեմ, որ 145 մեքենա է եղել, որից 41-ը կրճատվել է»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Խոսելով աշխատակազմերի կրճատումների մասին՝ նախարարը նշեց, որ աշխատանքը հիմա կառավարության կողմից իրականացվում է փոխվարչապետի ղեկավարությամբ ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում. «Խնդիր դրված չէ կրճատում անել պարզապես. կրճատում անելն ինքնանպատակ չէ: Եթե կան բացեր, այդ ուղղությամբ աշխատանքները լուրջ ուսումնասիրություն են պահանջում»:

Հարցին` կա՞ ն արդյոք վերլուծություներ, թե կառավարություն հայտարարած օպտիմալացման շրջանակներում գործազրկությունն արդյոք կաճի՞, Ա. Ասատրյանը պատասխանեց, որ մոտավոր հաշվարկներ չկան: «Այսօր որևէ որոշում չկա` կրճատման հետ կապված, որպեսզի մենք կարողաննք այդ ենթադրյալ հարցերի պատասխանները տալ: Մոտավոր հաշվարկներ ու կանխատեսումներ չկան: Մեքենաների դեպքում հնարավոր էր շատ կոնկրետ թվեր ասել, և այդ ուղղությամբ աշխատանքների արդյունքները հրապարակվեցին»:

Դիտարկմնաը, թե, փաստորեն, կառավարությունում սկսել են մի գործընթաց, որի մոտավոր ազդեցությունը չեն հաշվարկել, Ա. Ասատրյանն այսպես պատասխանեց. «Ես, ճիշտն ասած, հարցադրումը չեմ համարում, որ ճշգրիտ արտահայտում է իրերի դրությունը, որովհետև այդ ուղղությամբ աշխատանքները ենթադրում է որոշակի ուսումնասիրություններ, վերլուծություններ»:

Հիշեցնենք, որ երեկ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ասել էր, որ  իրենց նախարարությունում լուրջ խնայողություններ են անում, լույսերը ցերեկները չեն միացնում և այլն: Հարցին՝ դուք նման աշխատանքներ տանո՞ւմ եք, Ա. Ասատրյանն այսպես պատասխանեց. «Դա միշտ է եղել, և, ընդհանրապես, կարծում եմ, մեզնից յուրաքանչյուրը մեր աշխատավայրում պետք է վարվի այնպես, ինչպես իր տանն է վարվում: Ես կարծում եմ՝ իսկապես մեր բոլոր աշխատողներն էլ, մեր քաղաքացիներն էլ այդ ուղղությամբ իրենց քայլերը կատարում են, ես բավարարված եմ այդ աշխատանքից»:

Նախարարը նշեց, որ իրենց աշխատողներն էլ օրը ցերեկով լույսերը չեն վառում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս