Պաշտոնական. «Մանչեսթեր Յունայթեդը» հրաժեշտ տվեց Լուի Վան Գալին
«Մանչեսթեր Յունայթեդը» ժամանակից շուտ դադարեցրեց համագործակցությունը թիմի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալի հետ:
Հիշեցնենք, որ մինչև պայմանագրի ավարտը հոլանդացին դեռ 1 տարի ուներ, սակայն մանկունյանցիների ղեկավարությունը որոշեց փոխարինող գտնել Վան Գալին, ով Մանչեսթերում իր աշխատանքի ամբողջ ընթացքում ենթարկվում էր քննադատության ակումբի երկրպագուների կողմից:
«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Լուի Վան Գալին գերազանց աշխատանքի և նվաճած գավաթի համար: Ամբողջ աշխատանքի ընթացքում նա իրեն արժանապատվորեն է դրսևորել և մնացել է պրոֆեսիոնալ: Որպես ժառանգություն՝ նա մեզ թողել է մի քանի երիտասարդ ֆուտբոլիստներ, ովքեր ընդունակ են պայքարելու տիտղոսների համար: Ցանկանում ենք Լուիին ամենայն բարիք»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» փոխնախագահ Էդ Վուդվորդը:
Վան Գալը գլխավորել է «Մանչեսթեր Յունայթեդը» 2014թ.:
Ընթացիկ մրցաշրջանում հոլանդացին նվաճել է Անգլիայի գավաթը, զբաղեցրել է 5-րդ տեղն ԱՊԼ-ում, հասել է Լիգայի գավաթի 1/8 եզրափակիչ և Եվրոպայի գավաթի 1/8 եզրափակիչ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը