Instagram-ի օգտատերերի կեղծ կյանքի մասին տեսանյութը ինտերնետ-հիթ է դարձել
Facebook-ում կանանց SketchShe կատակերգական տրիոյի էջում Instagram-իրականության կեղծ բովանդակության մասին հրապարակված հոլովակը դարձել է ինտերնետ-հիթ. տեսանյութը հինգ օրվա ընթացքում դիտել են 21 մլն անգամ:
Դրանում ավստրալուհիները ծաղրի են ենթարկել այն մարդկանց, ովքեր ամեն կերպ ջանում են սոցցանցերում ցույց տալ, թե իրենք որքան երջանիկ են կյանքում՝ հաճախ ուռճացնելով իրենց ձեռքբերումների կարեւորությունը: