Բաժիններ՝

Ջոննի Դեփի դուստրը դարձել է Chanel № 5-ի դեմքը

Ջոննի Դեփի եւ Վանեսա Փարադիի դուստրը հայտնվել է Chanel-ի «Ինստագրամ»-ում: Լիլի Ռոուզ Դեփը նշանակվել է Chanel № 5-ի գովազդային արշավի նոր դեմքը, տեղեկացնում է Life-ին:

Ի դեպ, Լիլի Ռոուզն առաջին անգամ Chanel-ի գովազդում հայտնվել է 2015 թվականի աշնանը. այն ժամանակ նա ցուցադրել է արտասովոր արեւային ակնոցների նոր հավաքածուն: Դատելով ըստ ամենայնի, համագործակցությունն արդյունավետ էր, եւ նորաձեւության տունը նոր պարտավորագիր է կնքել պատանի աստղի հետ:

Այս տարի լրացել է ժամանակի իշխանությանը չենթարկվող Chanel № 5-ի 95-ամյակը: Տարբեր ժամանակներում օծանելիքը գովազդել են Մերիլին Մոնրոն, Ժիզել Բունդհենը, Քեթրին Դենյովը, Նիկոլ Քիդմանը, Օդրի Թոթուն եւ Քիրա Նայթլին: Նոր գովազդային արշավի կադրերը կհայտնվեն այս տարվա աշնանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս