Բաժիններ՝

Հայկական Renderforest-ը կօգնի 10 րոպեում պատրաստել պրոֆեսիոնալ սլայդներ

Տեսանյութերի կամ սլայդների պատրաստումը երբեմն անքան է բարդանում, որ տևում է մի քանի ժամ, իսկ վերջում էլ ստացվում է հասարակ, ձանձրալի ու անորակ տեսանյութ: Այս խնդրի լուծման համար Wildek Entertainment հայկական ընկերությունը ստեղծել է Renderforest ստարտափը:

Հարթակի միջոցով կարող եք 10 րոպեների ընթացքում պատրաստել գունեղ, վիզուալ էֆեկտներով հագեցած տեսանյութեր, անիմացիաներ: Այս ամենի համար չեն պահանջվում տիտանական ջանքեր, քանի որ ծրագիրը շատ պարզեցված է և հարմար է բոլորի:

Հայկական ստարտափն օգնում է հատկապես կորպորատիվ տեսանյութեր կամ բիզնես անիմացիաներ պատրաստելիս: Սակայն հարթակը հրաշալի տարբերակ է նաև ծննդյան շնորհավորանքները, հարսանեկան հուշերը, կարևոր իրադարձությունների լուսանկարները մեկ տեսանյութում հավաքելու համար: Այս մեթոդը վերջին տարիներին շատ տարածված է սոցիալական ցանցերում:

Հարթակում հասանելի են շաբլոններ և էֆեկտներ, որոնք ձեր աշխատանքը պրոֆեսիոնալին մոտ կդարձնեն: Կայքի հեղինակները պատմում են, որ շաբլոնների մեծ մասը ստեղծվել է իրենց կողմից:

Կարդացեք նաև

Կայքում առաջարկվում է ավելին քան 100 շաբլոն: Վերջինս ընտրելուց հետո կարող եք ավելացնել լուսանկարը, ձայանագրությունները, երաժշտություն, ընտրել յուրահատուկ գունային լուծումներ:

Կայքից օգտվելն անվճար է: Օգտատիրոջ գործողությունները վճարովի են դառնում միայն այն ժամանակ, երբ տեսանյութը բեռնվում է HD որակով, կամ, երբ օգտատերը ցանկանում է տեղադրել տեսանյութն այլ կայքում: Վճարում կատարել հնարավոր է 2 ձևով՝ մեկ տեսանյութի համար, և կարելի է անել բաժանորդային վճար: Վերջինից օգտվում են հիմնականում այն մարդիկ, ովքեր պարբերաբար պատրաստում են տեսանյութեր կայքում:

Կայքից այժմ օգտվում են 140 երկրներում: Ամենից շատ կայքը տարածված է Միացյալ Նահանգներում: Միացյալ Նահանգներին հաջորդում են Մեծ Բրիտանիան և Արևմտյան Եվրոպայի երկրները:

Կայքից օգտվողների թիվը գերազանցում է 15 հազարը, իսկ պատրաստված տեսանյութերի քանակը 30 հազար տեսանյութից ավելի է:

Ստարտափը ներկայացրել է Հայաստանը Web Summit-ի կազմակերպած`առաջին ասիական տեխնոլոգիական RISE կոնֆերանսում:

Ստարտափը ճանաչվել է հաղթող Slush 2015 Global Impact Accelerator մրցույթում, ինչը թույլ է տվել նրան մասնակցել Ֆինլանդիայում ընթացող Slush մրցույթին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս