«Փողը Ռոնալդուի համար ոչինչ է, գլխավորն առաջինը լինելն է». Անչելոտի
«Ռեալ Մադրիդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի անձնական կյանքն անընդհատ ուշադրության կենտրոնում է: Մամուլում պարբերաբար հայտնվում է տեղեկատվություն, ըստ որի՝ Ռոնալդուն անձնականը վեր է դասում մարզվելուց: Այս կարծիքը հերքել է մադրիդցիների նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, ով պատմել է այն մասին, թե որքան կարևոր է Ռոնալդուի համար լավ մարզավիճակում լինելը:
«Ռոնալդուի համար առաջնայինը մարզվելն է: Նա մինչ ուշ գիշեր մարզաբազայում էր, նույնիսկ, եթե Իրինա Շեյկը նրան սպասում էր տանը։ Փողը նրա համար ոչինչ է, գլխավորն առաջինը լինելն է»,- նշել է Անչելոտին:
Սիրարփի Աղաբաբյան