Բաժիններ՝

«Ես յուրօրինակ սիրավեպ ունեմ Ռոլան Գարոսի հետ». Նովակ Ջոկովիչ

Աշխարհի վերջը չի լինի, եթե սերբը չհաղթի Աշխարհի բաց առաջնությունը:

«Մարդկանց մեծ մասը վստահ է, որ այն բանի պատճառով, որ ես ոչ մի անգամ չեմ հաղթել Ռոլան Գարոսը կամ մի քանի անգամ պարտվել եմ եզրափակչում, ապա դրա հետ կապված վատ հիշողություններ ունեմ:

Ընդհակառակը, ինձ թվում է, որ ես յուրօրինակ սիրավեպ ունեմ այս մրցաշարի հետ, որովհետև ես մեծացել եմ հողածածկի վրա և հատկապես սիրում եմ Մեծ սաղավարտի այս մրցաշարը, քանի որ այն հողածածկի վրա է և մոտ է գտնվում այն վայրին, որտեղ ես ապրում եմ, այնպես որ, իմ ընտանիքը և ընկերները կարող են հաճախել իմ խաղերին:

Ես կասեի, որ այն յուրահատուկ եվրոպական շարմ ունի: Ես նրանից հաճույք եմ ստանում և անհամբերությամբ սպասում եմ, որպեսզի վերադառնամ և մեկ անգամ ևս պայքարեմ տիտղոսի համար: Այո, ես գիտեմ, որ սա Մեծ սաղավարտի միակ մրցաշարն է, որը ես ոչ մի անգամ չեմ հաղթել:

Կարդացեք նաև

Երկար տարիներ նույն բանը կատարվում էր նաև Ռոջերի հետ, բայց արդյունքում նրան դա հաջողվեց: Ես հուսով եմ, որ կկարողանամ հաղթել, իսկ եթե՝ ոչ, ապա դա աշխարհի վերջը չի լինի»,- Ջոկովիչի խոսքերն է մեջբերում Sports Illustrated-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս