ՀՀ օմբուդմենը ՄԱԿ-ի ՓԳՀ ներկայացուցչին է ներկայացրել Ադրբեջանի կողմից ԼՂՀ բնակչության իրավունքների խախտումները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն մայիսի 20-ին ընդունել է ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթին: Հանդիպմանը քննարկվել են փախստականների եւ ապաստան հայցողների իրավունքների ապահովման, մասնավորապես՝ այդ ոլորտում միջազգային չափանիշների ներդրմանն ուղղված հարցեր:

Արման Թաթոյանը, ի թիվս այլնի, Քրիստոֆ Բիերվիրթին է ներկայացրել նաեւ ապրիլի սկզբին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական բնակչության նկատմամբ կատարված մարդու իրավունքների խախտումները:

Կողմերը հաստատել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրեր նախաձեռնելու, համագործակցության ոլորտներն ընդլայնելու իրենց պատրաստակամությունը, ինչպես նաեւ կարեւորել են Պաշտպանի աշխատակազմի աշխատակիցների մասնակցությամբ փախստականների եւ ապաստան հայցողների իրավունքների պաշտպանությանն ուղղված ուսուցողական ծրագրեր կազմակերպելու անհրաժեշտությունը:

Տեսանյութեր

Լրահոս