Բաժիններ՝

Խանդիկյանին հեռացրել են հայկական պարային խմբից՝ միասեռական լինելու համար

Սփյուռքահայ Կայլ Խանդիկյանին (Kyle Khandikian) հեռացրել են Հայաստանի պարային խմբերից մեկից, այն բանից հետո, երբ իմացել են, որ տղան միասեռական է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կայլը՝ նշելով, որ պաշտում է հայկական պարը, փորձել է դրա միջոցով գտնել իր հայկական ինքնության հետ կապը, սակայն Հայաստանում ենթարկվել է սեռական խտրականության:

Կայլի հեռացման պատմությանն անդրադարձել են ԱՄՆ-ում լույս տեսնող «Ասպարեզը», ԱՄՆ Հայ Դատի Հանձնախմբի կայքէջը: Թեման քննարկվում է նաև սոցիալական ցանցերում: Քննարկումներից պարզ է դառնում, որ Կայլը հեռացվել է «Կարին» ազգագրական խմբից, որի աշխատողներից մեկը նրան ասել է, թե իրենք պայքարում են նրա նմանների դեմ:

Կայլ Խանդիկյանը Հայաստան է եկել իբրև կամավոր՝ «Դեպի Հայք» կազմակերպության միջոցով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս