Բաժիններ՝

Եգիպտոսի ռազմաօդային ուժերը հայտնաբերել են անհետացած ինքնաթիռի ուղևորների իրերը

Եգիպտոսի զինված ուժերը միջերկրածովյան Ալեքսանդրիա քաղաքից 290 կմ հյուսիս ընկած տեղանքում հայտնաբերել են EgyptAir ավիաընկերության անհետացած ինքնաթիռի բեկորները, հայտնել է եգիպտական պետական հեռուստատեսությունը:

Միաժամանակ, ОН-ТВ հեռուստաալիքը հայտնել է, որ հայտնաբերվել են նաև ուղևորների անձնական իրերը:

Եգիպտոսի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամմեդ Սամիրը հաստատել է, որ բեկորներն իսկապես հայտնաբերվել են ու որ դրանք պատկանում են հենց անհետացած ինքնաթիռին:

Եգիպտոսի զինված ուժերը հավաքում են բեկորներն ու շարունակում որոնողական աշխատանքները հարակից շրջաններում, հայտնում է հեռուստաալիքը:

Հիշեցնենք, որ Փարիզից Կահիրե թռչող ինքնաթիռում գտնվել է 66 մարդ՝ 56 ուղևոր (ներառյալ՝ 3 երեխա), անձնակազմի 7 անդամ, սպասարկող թիմի 3 ներկայացուցիչ: Ուղևորների թվում եղել է 30 եգիպտացի, 15 ֆրանսիացի, Իրաքի 2 քաղաքացի, Բրիտանիայի, Բելգիայի, Պորտուգալիայի, Կանադայի, Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի, Սուդանի, Չադի և Ալժիրի մեկական քաղաքացիներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս