Բաժիններ՝

ԱՄՆ-ը և ԵՄ-ն կոչ են արել միջազգային բանկերին և ընկերություններին համագործակցել Իրանի հետ

Օտարերկրյա բանկերն ու ընկերությունները չպետք է հրաժարվեն Իրանի հետ օրինական բիզնես վարելուց, ասվում է ԱՄՆ-ի, Եվրամիության, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի համատեղ հայտարարությունում, որն ընդունվել է Բրյուսելում բանակցությունների արդյունքով: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:

«Մենք չենք կանգնի միջազգային ընկերությունների կամ ֆինանսական կառույցների ճանապարհին, որոնք համագործակցում են Իրանի հետ, եթե նրանք պահպանեն գոյություն ունեցող օրենքները»,- ասվում է հայտարարության մեջ:

Իրանի հետ անցած տարվա ամռանը ձեռք բերված ու փետրվարին ուժի մեջ մտած միջուկային համաձայնագրի պայմաններով՝ Թեհրանի վրայից հանվել են սահմանափակումները, որոնք ավելի վաղ սահմանել էին ԱՄՆ-ը և ԵՄ-ն:

Ամերիկայի և ԵՄ երկրների համատեղ հայտարարության համաձայն՝ Իրանը մեծ հետաքրքրություն է ներկայացնում եվրոպական և միջազգային այլ բանկերի ու ընկերությունների համար, ու գործողությունների համընդհանուր պլանը նախատեսում է Թեհրանի հետ կապերի վերականգնում:

Փաստաթղթում նաև նշվում է, որ ԱՄՆ-ն ու Եվրամիությունն ուսումնասիրում են Իրանի հետ համագործակցության նոր ոլորտներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս