Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում`
Մայիսի 21-22-ը առանձին շրջաններում, մայիսի 23-25-ը՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 23-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում՝
Մայիսի 21-22-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Մայիսի 23-25-ի գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ:
Երևանի մայիսի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 32.20C (1980 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 2.30C (1999 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 17.90C