Մատուռի հանգանակության տուփից գումար գողացողը հայտնաբերվել է
Ոստիկանության Մեծամորի բաժնում ահազանգ էր ստացվել, որ մայիսի 18-ի երեկոյան մատուռի հանգանակության տուփից գումար են գողացել:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, գողությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1976 թ. ծնված Արման Բ.-ն, ով տվել է խոստովանական բացատրություն, որ մատուռից գողացել է 10.000 դրամ:
Կատարվում է հետաքննություն: