Բաժիններ՝

Գյումրիում դանակահարել են 26-ամյա տղայի

Մայիսի 19-ին, ժամը՝ 15:00-ին «Գյումրի» բժշկական կենտրոն է ընդունվել սուր կտրող-ծակող գործիքով վնասվածքներ ստացած քաղաքացի:

«Գյումրի» բժշկական կենտրոնի մամուլի պատասխանատու Նարեկ Կիրակոսյանի փոխանցմամբ տուժողը՝ 1989 թվականին ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ Գ.Թ.-ն է, որի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք:

«Հիվանդը վիրահատվել է: Բավարար առողջական վիճակով գտնվում է վիրաբուժական բաժանմունքուն»- IGyumri.com-ին փոխանցեց մամուլի պատասխանատուն:

Նախնական տեղեկությունների համաձայն 26-ամյա երիտասարդին դանակահարել են բակային վեճի ժամանակ՝ անհայտ պատճառներով: Մանրամասները ճշտվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս