Հրապարակվել է շոփինգի համար ամենագրավիչ քաղաքների վարկանիշը
JLL խորհրդատվական ընկերությունը կազմել է այն քաղաքների վարկանիշը, որոնք ամենագրավիչն են շոփինգի համար, հաղորդում է The New Retail-ը: Ցուցակի առաջին տեղն զբաղեցրել է Լոնդոնը, որտեղ կենտրոնացված են մեծ թվով միջազգային ընկերություններ, այդ թվում՝ հաճախորդներին լյուքս ապրանքներ առաջարկողներ :
Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում առաջատարն է դարձել Հոնկոնգը: Վարկանիշը կազմողների տվյալներով՝ մայրցամաքային Չինաստանն ապահովում է վաճառքների ընդհանուր ծավալի երրորդ մասը: Առաջատարների եռյակը եզրափակում է Փարիզը, չնայած ռեթեյլերների համար սահմանված ամենաբարձր վարձավճարին: Թոփ 10-ում տեղ են գտել Դուբայը, Նյու Յորքը, Սինգապուրը, Պեկինը, Շանհայը, էլ Քուվեյթը եւ Տոկիոն: