Ինչ ազդակներ է հղել Սերժ Սարգսյանը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

«Հասարակական-քաղաքական կյանքի ամենաառանցքային հարցը շարունակում է մնալ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում առկա իրավիճակը եւ բանակցությունների վերսկսման հնարավորությունը: Հայաստանյան կողմը հստակ ներկայացրել է իր թեզիսները, եւ երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարությունը վերահաստատեց, որ նրանք ընդունում են պաշտոնական Երեւանի առաջարկները՝ եւս մեկ անգամ պնդելով, որ 1994 թվականին կնքված զինադադարն անժամկետ է  եւ վստահության մեխանիզմների հետաքննությունն ուղղակի անհրաժեշտություն է:

Ավելին՝ հանդիպումից հետո Հանրապետության առաջնորդը հղեց կոնկրետ ազդակներ.

  1. Պատերազմը լավագույն լուծումը չէ, մենք խաղաղության կողմնակից ենք, բայց Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում  կտրվի համարժեք պատասխան:
  2. Բովանդակային իմաստով բանակցությունների մասին որեւէ խոսք չի եղել:
  3. Հայաստանյան կողմն առաջարկել է մինչեւ հաջորդ՝ նախատեսվող հանդիպումը շփման գծում իրականացնել մոնիտորինգ: Ընդ որում, մոնիտորինգի հաստատման որեւէ նախապայման չի եղել: Հայաստանյան կողմը  հանդես է եկել ոչ թե խնդրողի, այլ առաջարկողի եւ պնդողի դերում:
  4. Մեր զինված ուժերը կատարել են իրենց առջեւ դրված խնդիրը եւ թույլ չեն տվել հակառակորդին ագրեսիայի արդյունքում միակողմանի զիջում կորզել հայկական կողմերից: Անհերքելի փաստ է, որ Ադրբեջանը ձախողվել է:
  5. Մենք մեր տարածաշրջանում եւ մասնավորապես Արցախում ձգտում ենք խաղաղության, որպեսզի մեր հայրենակիցները ծառայեն իրենց Հայրենիքին, ապրեն եւ արարեն հանուն Հայրենիքի: Իսկ դրա համար մենք պարտավոր ենք միավորել Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության եւ Սփյուռքի ջանքերը: Դա է մեր միակ ուղին»:

Տեսանյութեր

Լրահոս