Բաժիններ՝

Պետության խորթ զավակները

«Մարզային 12 հեռուստատեսությունները դարձել են պետության խորթ զավակները»,- այսօր ԱԺ նիստում Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2015 թ. գործունեության մասին հաղորդման ժամանակ նման տեսակետ հայտնեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Ըստ նրա` դրանց պահպանման համար պետությունը ոչինչ չի անում: Է.Մարուքյանը նշեց, որ պետական մուլտիպլեքսը տրվել է նաև մասնավորներին, իսկ մարզային ՀԸ-ները չեն կարողանում օգտվել դրանից, մասնավոր մուտիպլեքս ստեղծելն էլ մատչելի չէ: Պատգամավորը բերեց Վրաստանի օրինակը, որտեղ պետական մուլտիպլեքսից օգտվում է միայն հանրայինը, իսկ մասնավորները հավասարապես օգտվում են մասնավոր մուլտիպլեքսից: Նա կոչ արեց ուշադրություն դարձնել վրացական փորձին և «լավ է ուշ, քան երբեք» սկզբունքով հնարավոր դարձնել մասնավոր մուլտիպլեքսի ստեղծումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս