«Մեր առաքելությունը տեսնում ենք նրանում, որ ամրացնենք պետական իշխանության դիրքերը». Լևոն Զուրաբյան

«Որևէ հրճվանք որևէ մեկի կողմից անտեղի է, որովետև սրանք շատ լուրջ գործընթացներ են և դրանց մասին կարելի է դատել միայն արդյունքներով և ոչ թե հայտարարություններով կամ հռչակված մտադրություններով: Ողջունելի է այն հանգամանքը, որ, կարծես, միջազգային հանրությունը, ՄԽ համանախագահները, ԵՄ-ն` ի դեմս Մոգերինիի, բոլորը հասկացել են, թե ինչքան պայթյունավտանգ է վիճակը, որ սա կարող է դառնալ լուրջ նոր հրդեհ, որ միջազգային քաղաքականության վրա նույն ազդեցությունը կարող է ունենալ, ինչ Սիրիան, Լիբիան, Իսլամական պետութան հետ կապված խնդիրները և տեռորիզմը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` մեկնաբանելով երեկ Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումը: Ըստ նրա` արդյունքները շատ կարճ ժամանակում կերևան և դրանք պետք է գնահատել ամբողջ գործընթացի համատեքստում:

Լ.Զուրաբյանը վերահաստատեց, որ շարունակում են համախմբված մնալ ռազմական խնդիրների շուրջ. «Իշխանությունը հիմա գտնվում է ռազմական ճգնաժամի կարգավորման գործում և մենք մեր առաքելությունը տեսնում ենք նրանում, որ ամրացնենք պետական իշխանության դիրքերը և´ ռազմաճակատում, և´ բանակցային գործընթացում»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս