ԼՂՀ վարչապետի խոսնակը դատապարտում է Մանվել Գրիգորյանի արարքը. Sputnik Արմենիա

ԼՂՀ–ում Մանվել Գրիգորյանի հետ կապված միջադեպով պետք է զբաղվեն համապատասխան մարմիները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը:

Արտակ Բեգլարյանը հայտնեց, որ, թեև միջադեպի մանրամասներին տեղյակ չէ, բայց դատապարտելի է համարում ցանկացած նման արարք ցանկացած մեկի կողմից։ «Ով ուզում է լինի` Մանվել Գրիգորյանը լինի, թե Արտակ Բեգլարյանը, պետք է իրեն կոռեկտ պահի։ Ու կապ չունի նաև` Հայաստանում, թե Ղարաբաղում` ամենուր»,- ասաց Արտակ Բեգլարյանը։

Аravot.am կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն` ԼՂՀ այցելած ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը հայհոյել է ԼՂ ՊԲ զինվորներին` իր ճանապարհը փակելու համար։ Լրագրող Սուրեն Սարգսյանը, որն այդ օրերին եղել է Ղարաբաղում, նույնպես հավաստիացնում է, որ մայիսի 9-ին Հադրութում նման միջադեպ է եղել։ «Այդ օրը ես այնտեղ էի, հանդիպեցի զինվորներին, որոնց հայհոյել էր Մանվել Գրիգորյանը»:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Sputnik Արմենիա»-ի կայքում 

Տեսանյութեր

Լրահոս