Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը ներկա են լինելու ԵԱՀԿ Մինսի խմբի երկրների բոլոր արտգործնախարարները
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների բոլոր արտգործնախարարները միասին այսօր կնստեն նույն սենյակում ու կբանակցեն Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցի վերաբերյալ: Այս մասին քիչ առաջ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Վիեննայից հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նրա խոսքից կարելի է ենթադրել, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնել են այդ հանդիպմանը մասնակցել: Հանդիպումը սկսվելու է այսօր երեկոյան 9:30-ին: