Բաժիններ՝

Qatar Airways-ը շաբաթական չորս չվերթ կիրականացնի

Qatar Airways-ն ավելացնում է Հայաստանն իր չվերթերի չվացուցակին և նախատեսում է շաբաթվա ընթացքում 4 թռիչք իրականացնել Դոհա-Երևան-Դոհա՝ Հայաստանը կապելով աշխարհի 150 քաղաքների հետ: Առաջին օդանավը վայրէջք է կատարել այսօր վաղ առավոտյան:

Qatar Airways-ը դեպի Երևան չվերթերը կիրականացնի A320 օդանավով՝ տրամադրելով երկու դասի սպասարկում՝ 12 նստատեղ՝ բիզնես, և 132 նստատեղ՝ էկոնոմ կարգով: Qatar Airways-ի գլխավոր կոմերցիոն տնօրեն Հըուհ Դանլիվինն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց չվերթերի մանրամասներ՝ նշելով, որ օդանավը հնարավորություն կընձեռի նաև մինչև 48 տոննա բեռնափոխադրումներ իրականացնել: Հայաստանից մեկնող ուղևորները, որպես տարանցիկ օդակայան՝ կօգտվեն «Համադ» միջազգային օդանավակայանից:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն նշեց, որ կարևոր է համարում Հայաստանում բաց երկնքի քաղաքականության որդեգրումը, սա Հայաստանին հնարավորություն է ընձեռում կապվել աշխարհի հետ. «Քաթարը կարևոր է մեզ համար, քանի որ մեզ հնարավորություն է տալիս կապվել աշխարհի երկրների մեծամասնության հետ, և սա մեծ հնարավորություններ է բացում Հայաստանի առջև: Մենք պետք է շատ տքնաջան աշխատենք ոչ միայն՝ սփյուռքահայերին Հայաստան բերելու համար, այլև՝ զբոսաշրջիկներին»:

Խոսելով գնային քաղաքականության մասին՝ գլխավոր կոմերցիոն տնօրեն Հըուհ Դանլիվինն ասաց, որ իրենք մրցունակ են լինելու:

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս