ԼՂ-ի ճանաչման մասին օրինագիծը դրական եզրակացություն չստացավ
Այսօր Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվեց պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի հեղինակած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» կառավարության եզրակացությունը:
Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը քվեարկության դրեց հարցը դրական եզրակացությամբ ԱԺ լիագումար նիստերի օրակարգում ընգրկրելու հարցը, սակայն այն բավարար թվով կողմ ձայներ չստացավ:
Կողմ քվեարկեց միայն «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, իսկ դեմ՝ միայն ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը: Հանձնաժողովի մյուս անդամները չեն մասնակցել քվեարկությանը: