ԼՂ-ում խաղաղությունը հնարավոր է Ադրբեջանի ինքնիշխանության դեպքում. Թուրքիայի պաշտպանության նախարար

Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման և ինքնիշխանության հարգման պարագայում: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, երեկ Գաբալայում (Ադրբեջան) հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը:

«Ղարաբաղում խաղաղության հասնելու ճանապարհը հայտնի է` հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման շրջանակում»,- հայտարարել է թուրք նախարարն Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա նաև հայտարարել է, որ Թուրքիան չի աջակցի Ղարաբաղի հակամարտության լուծման այն տարբերակին, որը չի բավարարի այդ պայմաններին:

«Թուրքիան չի աջակցի Ղարաբաղում հակամարտության լուծման այլ տարբերակի, եթե խոսքն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին չէ: Հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության շրջանակում: Թուրքիան Ադրբեջանի կողքին է այդ հարցում»,- ասել է Յըլմազը:

Տեսանյութեր

Լրահոս