Բաժիններ՝

Լաթաքիայում վերսկսվել են «Ջաբհաթ ալ-Նուսրային» ենթակա խմբավորումների հարձակումները

Սիրիայի Լաթաքիա նահանգում վերսկսվել են «Ջաբհաթ ալ-Նուսրային» ենթակա խմբավորումների հարձակումները: Այս մասին ասվում է Սիրիայի տարածքում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ՌԴ պաշտպանության կայքում:

««Ջաբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական կազմակերպության խմբավորումները շարունակում են գործողությունները, որոնք ուղղված են կրակի դադարեցման ռեժիմի խափանմանը:

Պալմիրա և Տիֆոր բնակավայրերի շրջանում կառավարական զորքերը խափանել են ԴԱԻՇ-ի ջոկատների բազմաթիվ՝ գերիշխող բարձունքները գրավելու փորձերը: Վերսկսվել են Լաթաքիա նահանգի Կարամանլ բնակավայրի շրջանում խմբավորումների հարձակումները, որոնք ենթակա են «Ջաբհաթ ալ-Նուսրային»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Սիրիայում կրակի դադարեցման մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել փետրվարի 27-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս