ԿՀՎ-ն առնչություն է ունեցել Նելսոն Մանդելայի կալանավորմանը
Համաձայն բրիտանական Sunday Times թերթի՝ նախկին գործակալ Դոնալդ Ռիկարդը մահից որոշ ժամանակ առաջ բրիտանացի կինոռեժիսորների հետ զրույցում խոստովանել է, որ հարավաֆրիկյան ոստիկանությանն է փոխանցել Մանդելայի գտնվելու մասին տեղեկություններ:
Նելսոն Մանդելան դատապարտվել էր ցմահ բանտարկության և 27 տարի անցկացրել Ռոբբեն կղզում գտնվող բանտում:
Մանդելայի կյանքի մասին ֆիլմն այս շաբաթ ցուցադրվելու է Կաննի կինոփառատոնում:
Ռիկարդը ֆիլմի ռեժիսորին հայտնել է, որ Մանդելային հարկավոր էր կանգնեցնել, քանի որ նա կոմունիստ էր ու վտանգ էր ներկայացնում Արևմուտքի համար: