Թուրքիայի արևելքում մարտեր են ընթանում, սպանվել է 7 թուրք հատուկ ջոկատային, կան վիրավորներ
Թուրքիայի արևելյան Շըրնաք քաղաքում քուրդ զինյալների և թուրք հատուկ ջոկատայինների միջև մղվող մարտերում սպանվել է 7 թուրք հատուկ ջոկատային, կա 20 վիրավոր: Այս մասին հայտնում է քրդական ANF գործակալությունը:
Գործակալության հաղորդմամբ՝ անցած գիշեր 5 տարբեր վայրերում միաժամանակ բախումներ են տեղի ունեցել YPS-ի (քրդական ինքնապաշտպանական ջոկատներ) և թուրք ուժայինների միջև:
Նշվում է, որ քուրդ զինյալաները հարձակվել են ոստիկանության բաժանմունքի, ոստիկանական զորանոցների վրա:
Սպանվել է YPS-ի երկու զինյալ:
Քրդական գործակալության տեղեկություններով՝ ներկայում մարտերը շարունակվում են քաղաքի մի շարք վայրերում: