Ֆինլանդիայում 2500 փախստական է անհետացել
ֆինլանդիայում շուրջ 2500 փախստական է անհետացել ընդունման կետերից, հայտնում է TASS-ը:
Նրանց հետ շփումը կտրվել է, նրանց հետագա ճակատագրի մասին իշխանություններին ոչինչ հայտնի չէ:
«Ըստ իս՝ ստեղծվում է շատ ռիսկային իրավիճակ: Մենք տվյալներ չունենք, թե ովքեր են այդ մարդիկ, ինչու են այստեղ եկել ու ինչով են այստեղ ապրում, եթե նրանք չեն ստացել ապաստան, սակայն որոշել են մնալ»,- MTV.fi հեռուստաալիքին պատմել է ոստիկանության ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ լուրջ սպառնալիք է ներկայացնում այն, որ այդ մարդկանց շրջանում մեծ թիվ են կազմել երկիր կեղծ անձնագրերով ժամանածները: