Բանգլադեշում կայծակը 2 օրում սպանել է ավելի քան 50 մարդու
2 օրում ավելի քան 50 մարդ է սպանվել Բանգլադեշում կայծակի հարվածի հետևանքով: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով ոստիկանությանը: Զոհերի մեծ մասը ֆերմերներ են, որոնք կայծակի ժամանակ գտնվել են բրնձի դաշտերում:
Զոհերի թվում կա նաև երկու ուսանող Դաքքայից: Նրանք սպանվել են ֆուտբոլային խաղի ժամանակ, և մեկ դեռահաս, որին կայծակը հարվածել է մանգոյի պտուղներ հավաքելիս:
Կայծակները բնական տարածված երևույթ են Բանգլադեշում, սակայն այս տարի դրանք առանձնահատուկ ուժեղ են:
Փորձագետները դա բացատրում են անտառների անհետացմամբ և ջերմաստիճանի բարձրացմամբ:
Այս տարի արդեն 90 մարդ է սպանվել կայծակի հարվածի հետևանքով: