Բաժիններ՝

10 միֆ ֆիթնեսի մասին, որոնց պետք է դադարել հավատալ

Adme.ru կայքը գրում է, որ սպորտով զբաղվողների թվի ավելացման հետ մեկտեղ՝ ավելանում են ֆիթնեսի մասին սխալ պատկերացումները:

1. Միֆ: Պարապմունքն արդյունավետ է անցել, եթե դրանից հետո մկանները ցավում են:

Իրականություն: Զավի զգացումը խոսում է մկանաթելերի միկրոտրավմաների մասին:

2. Միֆ: Ձգումները թույլ են տալիս նվազեցնել մկանային ցավերը:

Իրականություն: Ձգումներն անհրաժեշտ են մկանները թուլացնելու համար:

3. Միֆ: Որքան երկար է տևում պարապմունքը, այնքան այն արդյունավետ է:

Իրականություն: Կարևորը ոչ թե պարապմունքի տևողությունն է, այլ արդյունավետությունը:

4. Միֆ:  Պարապել պետք է որքան հնարավոր է՝ շատ:

Իրականություն: Պարապմունքների միջև դադարը պետք է կազմի 2-3 օր:

5. Միֆ: Ուժային պարապմունքները կնոջը կուլտուրիստ են վերածում:

Իրականություն: Ուժային պարապմունքները կնոջ մարմինը դարձնում են ձիգ և գեղեցիկ:

6. Միֆ: Սննդակարգը կարևոր չէ, եթե կան պարապմունքներ:

Իրականություն: Ցանկալի արդյունքի կարելի է հասնել ճիշտ սնվելով:

7. Միֆ: Հատուկ կոստյումներն օգնում են պարապմունքի ժամանակ այրել ճարպերը:

Իրականություն: «Ջերմոցային էֆեկտը» կարող է վնասել առողջությանը:

8. Միֆ: Ընկերուհուս պարապմունքի պլանը կարող է օգնել ինձ նիհարել:

Իրականություն: Պարապմունքի պլանը յուրաքանչյուրի համար անհատական է կազմվում:

9. Միֆ: Արդյունքը կարելի է գնահատել կշեռքի ցույց տված թվերով:

Իրականություն: Արդյունքը կարելի է գնահատել սանտիմետրով:

10. Միֆ: Խնդրահարույց հատվածներն առաջինն են նիհարում:

Իրականություն: Առաջին հերթին ճարպն այրվում է այնտեղ, որտեղ մենք չենք սպասում:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս