«Ադրբեջանն արգելել է մենամարտերի OFS 8 միջազգային մրցաշարում Ալբերտ Ղազարյանին պարտված Ռուսլան Մուրթազովի մուտքն այդ երկիր». Հայկ Ղուկասյան
Պրոֆեսիոնալ «Արմֆայթինգ» ֆեդերացիայի» նախագահ Ալբերտ Ղազարյանի մարզիչ Հայկ Ղուկասյանը ու OFS 8 միջազգային մրցաշարում ադրբեջանցի մարզիկին հաղթած Ալբերտ Ղազարյանն այսօր քննարկեցին Մոսկվայում կայացած OFS 8 միջազգային մրցաշարում Ալբերտ Ղազարյանի հաջողությունները, ինչպես նաև՝ «Արմֆայթինգ» ֆեդերացիայի» առաջիկա ծրագրերը:
Ալբերտ Ղազարյանը պատմեց մենամարտին ընդառաջ իր ունեցած զգացողությունների մասին:
Խոսելով ադրբեջանցի մարզիկի և մենամարտի հետևանքների մասին, Հայկ Ղուկասյանն ընդգծեց, որ Ադրբեջանը փորձ արեց մի քանի փուլով հակադարձել Ալբերտ Ղազարյանի հաղթանակին: Ըստ նրա, նախ, երբ ադրբեջանցի մարզիկը պարտվեց, նրանք բարձրացրեցին Ալբերտ Ղազարյանին որակազրկելու հարցը, իսկ երբ դա չստացվեց, սկսեցին շրջանառել, թե Ալբերտի մրցակիցն ազգությամբ ղազախ է:
Հայկ Ղուկասյանը նկատեց, որ ադրբեջանցի մարզիկն ունի Ադրբեջանի անձնագիր.
«Մենք ունենք հավաստի ինֆորմացիա այն մասին, որ պարտությունից հետո Ռուսլան Մուրթազովի մուտքն Ադրբեջան արգելվել է, հետևաբար՝ եթե այդ մարզիկն այլ ազգի ներկայացուցիչ է, այդ դեպքում ինչպե՞ս բացատրել Ադրբեջանի նմանօրինակ անհանգստությունը»,- տրամաբանական հարց է ուղղում Պրոֆեսիոնալ «Արմֆայթինգ» ֆեդերացիայի» նախագահ Հայկ Ղուկասյանը:
Տեղեկացնենք, որ մայիսի 8-ին, ուշ գիշերային ժամի Մոսկվայի «Լուժնիկի» համալիրում կայացավ ընդհանուր մենամարտերի OFS 8 միջազգային մրցաշարը, որի շրջանակներում միմյանց դեմ ելան Ալբերտ Ղազարյանը (Հայաստան) և Ռուսլան Մուրթազովը (Ադրբեջան): Մենամարտը տևեց շատ կարճ՝ նկատելի առավելությամբ հաղթանակ գրանցելով հայազգի մարզիկ Ալբերտ Ղազարյանի օգտին: