80 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ Մխիթարյան-Ջակա-Մորատա եռյակի համար
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին լոնդոնյան ակումբի ղեկավարությունն առաջարկել է 80 մլն ֆունտ ստեռլինգ 3 ֆուտբոլիստի համար: Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, Մյոնխենգլադբախի շվեյցարացի պաշտպան Գրանիտ Ջական ու Թուրինի «Յուվենթուսի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան այս ամառ կարող են տեղափոխվել Լոնդոն:
Զինագործները հույս ունեն, որ այս ֆուտբոլիստների ձեռքբերումը կօգնի նրանց վերջապես տիտղոս նվաճել:
Ակումբի չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը, ամենայն հավանականությամբ, կհեռանա այս ամառ: Սանչեսի փոխարեն՝ լոնդոնցիները դիտարկում են Մխիթարյանի թեկնածությունը:
Սիրարփի Աղաբաբյան