Բաժիններ՝

«Բեյոնսեն խնդրեց պարել այնպես, կարծես ոչ ոք չի տեսնում». Սերենա Ուիլյամս

Աշխարհի առաջին ռակետը պատմել է «Lemonade» տեսահոլովակի նկարահանումների մասին:

«Ես ճանաչում եմ ռեժիսորին 9 տարեկանից: Ես լավ ծանոթ եմ Բեյոնսեի հետ, և նրանք այսպես ասացին. «Մենք կցանկանայինք, որպեսզի դու լինես այս երգում: Այն ուժի և համարձակության մասին է, և քո մեջ մենք այդ ամենը տեսնում ենք»:

Բեյոնսեն ինձ խնդրեց ուղղակի պարել, լինել ազատ, պարել այնպես, կարծես ոչ ոք չի տեսնում, և բացվել: Այնպես որ, սկզբում հեշտ չէր, բայց հետո ավելի հեշտ դարձավ:

Ես կարծում եմ, որ երգը շատ ուժեղ է, և հետո դա շատ ուրախ էր»,- ասել է Սերենան, ում խոսքերն է մեջբերում Tennis.com-ը:

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս