Ադրբեջանցու ուսադիրը՝ Ռոբերտ Աբաջյանի հարազատների ոտքի տակ. «Հայկական ժամանակ»

Ղարաբաղաադրբեջանական շփման գծում ապրիլի առաջին օրերին ծավալված թեժ մարտերից հետո Արցախի հերոսների ցանկում ավելացավ եւս մեկ անուն, մյուս բոլորից ամենաերիտասարդը, թվով 24-րդը։ Մայիսյան եռատոնի կապակցությամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով 19-ամյա կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչումը։ Ռոբերտի «Ոսկե արծիվ» շքանշանը Լեռնային Ղարաբաղում ստացել են նրա ծնողները։ Մեր օրերի հերոսը ծառայել է Մարտակերտում։ Հակառակորդի հետ կռիվ է տվել մինչեւ վերջին փամփուշտը, չի հանձնվել, չի նահանջել, իսկ վերջում իր մոտ եղած միակ նռնակով պայթեցրել է ե՛ւ իրեն, ե՛ւ հակառակորդի մոտ տասնյակ զինվորների։

«Մեզ տարան, ցույց տվեցին, թե որտեղ է այդ ամեն ինչը կատարվել, բացատրում էին, որ այս թմբից այն կողմ իրենք են, այս կողմը մերոնք են… Այնտեղ կռվածները բոլորն են հերոս, ուղղակի Ռոբերտը… չգիտեմ, հերոսացավ։ Ռոբերտի արարքը… Մինչեւ վերջին վայրկյանը հեռախոսով խոսել է իր գնդի հրամանատարի հետ, զեկուցել է, որ մենակ եմ մնացել, Ուրֆանյանը Քյարամի հետ այնտեղ է զոհվել, վիրավորված Անդրանիկին բերել եմ իմ կողքը, Անդրանիկն էլ է զոհվել։ Այնտեղից ասել են՝ մենք գալիս ենք, դիմացիր։ Զեկուցել է՝ մի նռնակ ունեմ, օղակը քաշած սպասում եմ իրենց, երբ գան, ես իրենց մաման… Ով էլ որ այս դիրքը հանձնի… Ես այս դիրքը չեմ հանձնելու»,- պատմեց Ռոբերտի հայրը՝ Ալեքսանդր Աբաջյանը։ Երեկ Ռոբերտի ապրած տան շեմքում ուսադիր էր ընկած։ Նրա հարազատները պարզաբանեցին, որ դա ադրբեջանական բարձրաստիճան զինվորականի է պատկանել։ Հատուկ նշանակության ջոկատի հետախուզությունը, սահմանն անցնելով եւ զինվորականին ոչնչացնելով, ուսադիրներից մեկը բերել են իրենց,, մյուսը՝ վաշտի հրամանատար կապիտան Արմենակ Ուրֆանյանի ընտանիքին՝ որպես լուծված վրեժի վկայություն։ Ասացին, այդպես էլ ոտքի տակ ընկած մնալու է, մինչեւ որ հաջորդ անգամ այցելեն Ռոբերտի գերեզման եւ ուսադիրը դնեն նրա ոտքերի տակ։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս