Լավրովը և Քերին քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեկ կայացած հեռախոսազրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը, հայտնում է TASS-ը՝ հղում կատարեկով ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությանը:
«Քննարկվել են միջազգային օրակարգի հարցեր, ներառյալ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության կարգավորման խնդիրն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հնարավոր քայլերը ներկայիս փուլում»,- ասված է հաղորդագրության մեջ: