Քյոլնում ռեստորանն ստիպված են եղել փակել «Էրդողան-բուրգերի» պատճառով
Քյոլնում Urban Burgery ռեստորանն ստիպված են եղել փակել սպառնալիքների պատճառով, որոնք ռեստորանն սկսել էր ստանալ այն բանից հետո, երբ կերակրացանկում հայտնվել էր «Էրդողան-բուրգեր» անվանումով ուտեստ, հայտնում է Local-ը:
Առաջին բուրգերը, որն իր անվանումն ստացել էր Թուրքիայի նախագահի անունից, ռեստորանում հայտնվել էր ապրիլի վերջին:
«Էրդողան-բուրգերները» գովազդվում էին որպես «ախորժալի և հյութալի» և վաճառվում էին «այծի կաթից պատրաստված պանրով, բնակաբանար»: Վերջին արտահայտությամբ ռեստորանատերերը ակնարկում էին գերմանացի երգիծաբան Յան Բեմերմանին, ով ավելի վաղ մեղադրել էր Էրդողանին սեքսուալ այլասերման մեջ:
Սոցցանցերում ռեստորանի հասցեին հնչող քննադատություններից հետո տերերը հայտարարել են, որ ժամանակավորապես կփակեն Urban Burgery-ն, քանի որ չեն կարող երաշխավորել իրենց աշխատակիցների անվտանգությունը, գրում է Local-ը:
2016թ. մարտի 31-ին երգիծական Neo Magazin Royalе հաղորդման ժամանակ հաղորդավար Յան Բեմերմանը կարդացել էր բանաստեղծություն, որը վիրավորանքներ էր պատկանել Էրդողանի հասցեին: