Ծնկաչոք Հիտլերի մոմե քանդակը վաճառվել է 17 մլն դոլարով
Իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելանի՝ ծնկաչոք Ադոլֆ Հիտլերի սկանդալային հայտնի քանդակը 17,2 միլիոն դոլարով վաճառվել է Christie’s աճուրդում, տեղեկացնում է BBC-ն:
101 սանտիմետր բարձրությամբ «Նա» կոչվող քանդակն ստեղծվել է 15 տարի առաջ մոմից եւ ծղոտից:
Իտալացի ինքնուս նկարիչ Մաուրիցիո Կատելանը, որն աշխատում Է ԱՄՆ-ում, ասել է, թե ցանկանում էր ոչնչացնել իր գործը: Նրա խոսքով՝ «Նա» քանդակը պատկերում է չարի մարմնացումը:
Այնուամենայնիվ, քանդակի վաճառքը դարձել է անձնական ռեկորդ Կատելանի համար. մինչ այդ նրա ամենաթանկ գործն աճուրդով վաճառվել էր 7,9 մլն դոլարով: