Արամ Ա կաթողիկոսը մեկնել է ԱՄԷ
![](https://168.am/wp-content/uploads/2016/04/Aram-A.jpg)
Ընդառաջելով Միացյալ Արաբական Էմիրությունների և Քաթարի թեմի կաթողիկոսական փոխանորդ Հոգշ. Տ. Մեսրոպ Վրդ. Սարգիսյանին և Ազգային Իշխանության հրավերին` մայիսի 5-ի առավոտ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոս մեկնել է ՄԱԷ։ Այս մասին տեղեկացնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից:
Այցելության ընթացքում Վեհափառ Հայրապետն Աբու Դաբիի Սուրբ Նահատակաց և Շարժայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներում իր պատգամն է ուղղելու հայ ժողովրդի զավակներին:
Այցելության ընթացքում Արամ Ա կաթողիկոսը հանդիպումներ կունենա թեմական մարմինների, ինչպես նաև պետական պատասխանատուների հետ: