Կառավարությունը հաստատեց Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագծի վերաբերյալ եզրակացությունը

ՀՀ Կառավարությունն այսօր իր նիստում ընդունեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը: Հիշեցնենք, որ օրինագիծը ներկայացրել են ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ներկայացրեց նախագիծը՝ նշելով. «Ըստ այդ եզրակացության՝ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումնրը, այդ թվում նաև արտաքին գործոնները»:

Նշենք, որ կառավարության պաշտոնական կայքէջում տեղադրված նախագծում նշվում է. «Հավանություն տալ «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացության նախագծին և այն սահմանված կարգով ներկայացնել ՀՀ Ազգային ժողով»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031