Լյարդի մասին հոգ տանելու ոսկե 5 կանոն

Լյարդն ամենակարևոր օրգաններից մեկն է, որն անդադար աշխատում է: Լյարդը, ինչպես և սիրտը, սերտ «համագործակցում է» մարսողական համակարգի հետ: Այն մաքրում է արյունը՝ դուրս բերելով բոլոր շլակները, ապա ետ է վերադարձնում այն դեպի սրտանոթային համակարգ: Եվ հենց այդ պարզ պատճառով էլ չափազանց կարևոր է լյարդի մասին ճիշտ հոգ տանելը:

Ձեզ ենք ներկայացնում լյարդի մասին հոգ տանելու ոսկե 5 կանոն:

1. Խորհուրդ է տրվում նախաճաշել վաղ առավոտյան ժամը 7-ից ոչ ուշ: Այլապես լեղին ժամանակին դուրս չի գա օրգանիզմից, իսկ տոքսիկ տարրերը մինչև հաջորդ առավոտ կմնան օրգանիզմում:

2. Որպես առաջին նախաճաշ՝ կարող եք մեկ բաժակ թեյ կամ կես բաժակ մասուրի թուրմ խմել: Կարող եք մասուրի թուրմը պատրաստել նախորդ երեկոյան:

Կարդացեք նաև

3. Լեղուղիների և լյարդի ճիշտ աշխատանքի համար անհրաժեշտ է հաճախակի սնվել, սակայն՝ քիչ չափաբաժնով: Նման օրակարգը կօգնի երկու ժամը մեկ՝ մարսողական գործընթացների ժամանակ, օրգանիզմից դուրս բերել վերամշակված լեղին:

4. Պետք է հիշել, որ նման սննդակարգին հետևելիս կարևոր են սննդի փոքր չափաբաժինները: Օրգանիզմին բավական կլինի մեկ խնձորը, մեկ բուռ չամիչը, մի քանի ընկույզը, և այլն: Սա կօգնի կոտրել քարերը և լեղուղիներով դուրս բերել գոյացած ավազը:

5. Լեղուղիների աշխատանքն ու անցանելիությունը կարգավորել հնարավոր է «կույր» զոնդավորման միջոցով: Աս պրոցեդուրան կարելի է անցկացնել առավոտյան արթնանալուց անմիջապես հետո՝ առանց անկողնուց վեր կենալու: Սակայն ճաշից հետո և մինչև մյուս առավոտ չափազանց կարևոր է տարբեր տեսակի հեղուկների օգտագործման սահմանափակումը:

Գոյություն ունի կույր զոնդավորման 2 միջոց

1. Տարայի մեջ խառնեք 1 բաժակ կաթ (պարտադիր եռացրած), կես լիտր կեֆիր, 1 բաժակ նախօրոք պատրաստված կաթնաշոռի շիճուկ: Այս կաթնային կոկտեյլից խմել կես բաժակ և պառկել աջ կողքի վրա՝ դնելով տաք ջեռակ (грелка), թողեք ջեռակը մնա 1 ժամ: Ապա հանեք ջեռակը 10 րոպեով, խմեք ևս մեկ բաժակ ստացված կոկտեյլից և պառկեք ջեռակի վրա ևս 40 րոպե: Պրոցեդուրայից հետո ամբողջ օրվա ընթացքում թույլ է տրվում ուտել միայն կաթնաշոռը:

2. Առանց անկողնուց վեր կենալու՝ մեկ գդալ բնական մեղր կերեք և 0.5 բաժակ գոլ ջուր խմեք: Զգուշորեն շրջվեք ձախ կողքի վրա և ևս մեկ գդալ մեղր ու այս անգամ՝ 0.5 բաժակ տաք ջուր խմեք: Հանգիստ պառկեք և 10-15 րոպե անց էլի տաք ջուր խմեք, որից հետո աջ կողքի տակ ջեռակ դրեք, պառկեք այդպես 1 ժամ:

Այս պրոցեդուրաների ժամանակ կարևոր է շարժումները կատարել դանդաղ և զգույշ:

Լյարդի և մարսողական համակարգի աշխատանքի լավացման համար անհրաժեշտ է առավոտյան՝ զուգարան գնալիս, փորի շրջանում մերսում կատարել: Շրջանաձև շարժումներով մերսեք փորը, ձեռքի ափերով զգուշորեն սեղմեք դեպի ներս, ապա նրբորեն հավաքեք կենտրոնում և տարածեք կենտրոնից դեպի կողքեր:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս