Ֆրանսիայի ոստիկանությունը Փարիզի հյուսիսում քանդել է փախստականների վրանային ճամբարը
Անօրինական ներգաղթյալների վրանային ճամբարը, որը առաջացել էր մի քանի շաբաթ առաջ Փարիզի հյուսիսում, տարհանվել է ֆրանսիական ոստիկանության կողմից:
Փախստականների ընդունման կենտրոններ է տեղափոխվել շուրջ 1000 մարդ, գլխավորապես Արևելյան Աֆրիկայից ու Աֆղանստանից ներգաղթյալներ:
«Որոշվելու է Ֆրանսիայում ապաստան տրամադրելու հնարավորության հարցը: Մարդիկ, որոնք կմերժվեն, երկրից դուրս են վտարվելու»,- ասել է Փարիզի պրեֆեկտը:
Տարեսկզբից սկսած՝ սա անօրինական ներգաղթյալների հյուղակների քանդման արդեն երրորդ դեպքն է Փարիզում ու դրա մերձակայքում: