Այսօր Երևանում ֆլեշ մոբով կբարձրացնեն սքրինինգային ծրագրի վերաբերյալ իրազեկությունը
Երևանում կանցկացվի ֆլեշ մոբ` իրազեկելու ՀՀ առողջապահության նախարարության կողմից մեկնարկած ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու վերահսկմանն ուղղված սքրինինգային ծրագրի մասին: Միջոցառումը տեղի կունենա մայիսի 1-ին` ժամը 18:00-ին, Երևանի Հյուսիսային պողոտայում` ցայտաղբյուրի հարևանությամբ:
Սքրինինգային ծրագրի շրջանակներում ՀՀ քաղաքացիները կարող են այցելել տեղամասային պոլիկլինիկա կամ ամբուլատորիա և անցնել զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի ու արգանդի պարանոցի քաղցկեղի անվճար հետազոտություններ:
Ֆլեշ մոբն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից: