ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանը հրաժարականի դիմում է ներկայացրել
![](https://168.am/wp-content/uploads/2016/04/yuri-hayrapetyan.jpg)
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Պաշտպանի աշխատակազմը տեղեկացնում է, որ Յու.Հայրապետյանի կողմից այն պլանավորվել էր դեռեւս տարեսկզբին, սակայն հետաձգվել՝ 2015թ. տարեկան զեկույցը նախապատրաստելու եւ ներկայացնելու անհրաժեշտությունից ելնելով:
Պաշտպանը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար եւ հույս է հայտնում, որ մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները կշարունակեն մնալ մեր երկրում որպես բարձրագույն արժեքներ, իսկ դրանց հետեւելն ու պաշտպանությունը՝ պետության եւ հասարակության հիմնական պարտականություններից մեկը: