Բաժիններ՝

Ծեծկռտուք` Թուրքիայի խորհրդարանում

Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) եւ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) պատգմավորների միջեւ: Թուրքական DemokratHaber լրատվական կայքի փոխանցմամբ՝  ԺԴԿ-ի Շիռնաքից ընտրված պատգամավոր Ֆերհաթ Էնջուն ելույթում քննադատել է քուրդ քաղաքացիների դեմ Թուրքիայի զինված ուժերի ռազմական գործողությունները` նշելով, որ Սիլոպիում իրագործվող հարձակումների ժամանակ թուրք զինվորները սպանել են խաղաղ բնակիչների եւ երեխաների:

Քուրդ պատգամավորի փաստերով բարձրաձայնումը զայրացրել է ԱԶԿ-ի պատգամավորներին: Նրանք հարձակվել են Էնջուի վրա եւ սկսել ծեծել նրան:

ԺԴԿ-ի պատգամավորները, այդ թվում` կանայք, մոտեցել են ամբիոնին իրենց կուսակցին պաշտպանելու համար:

https://www.youtube.com/watch?v=wD8v_6ceFgU

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս