«80-ական թվականների զենքերը բավականին կառուցողական զենքեր են». Գալուստ Սահակյան

«Նկատողության խնդիր չկա, դա ոչ թե մարդկանց պատժելու հավաք էր, այլ հետագայում ավելի բարեկիրթ դարձնելու»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` խոսելով երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ Հանրապետական պատգամավորների հանդիպման մասին: Ըստ նրա` խոսել են նոր օրենսդրության մասին, նաև քննարկել են բազմաթիվ այլ հարցեր: Գ.Սահակյանը նշեց, որ վերջին ընթացքում իրենց բացթողումներից մեկը «Հրազդան-ցեմենտ» գործարանին հարկային արտոնություններ տալու մասին օրենքի նախագծի տապալումն էր. «Չնայած էլի կբերենք, կանցկացնենք, խնդիր չի»:

Գ.Սահակյանը հավաստիացրեց, որ պաշտոնանկ եղած զինվորական պաշտոնյաների մասին խոսակցություն չի եղել:

168.am-ի հարցին` հնարավո՞ր են նոր պաշտոնանկություններ, Գ.Սահակյանը պատասխանեց, որ նման խոսակցություններ ևս դեռ չկան: Ըստ նրա` պատերազմական ընթացքում այնպիսի բացթողումներ չեն եղել, որոնց մասին հասարակությունն անընդհատ խոսում է. «80-ական թվականների զենքերն օտարված զենքեր չեն, դրանք բավականին կառուցողական զենքեր են»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս