Բաժիններ՝

Նախարարը չկարողացավ գոնե մեկ պաշտոնյայի անուն ասել, ում երեխան այս պահին առաջնագծում է

«Ես չեմ կարծում, որ իրավիճակն այդպիսին է: Մեր բոլոր ընտանիքների զավակներն էլ այսօր իրենց պարտքը կատարում են իրենց հայրենիքի հանդեպ, և ես կարծում եմ, որ դա ներկայացնում է մեր ամբողջ հասարակության սպեկտորը»,- այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են առաջնագիծ տարվել հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները:

Արտեմ Ասատրյանն ասաց, որ մեր երկրում աղքատության մակարդակը կազմում է 30 տոկոս: Հարցին՝ կնշի՞ արդյոք մի պաշտոնյայի կամ մեծահարուստի անուն, ում երեխան այս պահին առաջնագծում է, Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ այդպիսի տեղեկատվություն չունի, որպեսզի կոնկրետ անուններ նշի. «Բայց ես բազմաթիվ պետական պաշտոնյաների գիտեմ, որոնց զավակներն այսօր ծառայում են Հայաստանի Հանրապետությանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս